Տոկիոյում շուրջ 120 հազար մարդ նախօրեին մասնակցել է խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիային: Նրանք իշխանություններից պահանջել են հրաժարվել Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը երկրի սահմաններից դուրս հակամարտությունների մեջ ներգարվվելու հնարավորություն տվող օրենք ընդունելուց: Նշենք, որ վարչապետ Սինձո Աբեի կողմից առաջ քաշված այս օրինագիծը հուլիսին հավանության է արժանացրել Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից, իսկ Վերին պալատում օինագծի քվեարկությունը տեղի կունենա մինչև սեպտեմբերի վերջ:
Աբեի առաջակած օրինագծի համաձայն՝ ճապոնական բանակը երկրի սահմաններից դուրս գործելու իրավունք ունի հետևայլ դեպքերում՝
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի Սահմանադրությունում ամրագրված է, որ երկիրը հրաժարվում է միջազգային հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծելու տարբերակից: Սահմանդրության այս հոդվածը փոխելու և բանակի դերը մեծացնելու անհրաժեշտության մասին Ճապոնիայի վարչապետն առաջին անգամ խոսել էր այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին «Իսլամական պետությունն» առևանգել էր Ճապոնիայի երկու քաղաքացու և գլխատել: Այդ ժամանակ Աբեն հայտարարեց, որ երկրի քաղաքացիներին արտերկրում պաշտպանելու համար անհրաժեշտ է վերանայել Սահմանադրությունը:
Սակայն ճապոնացիների մեծ մասը չի կիսում վարչապետի այս կարծիքը: Ճապոնիայի խաղաղարար Սահմանադրությունը պաշտպանելու նպատակով՝ օրինագծի դեմ բողոքի ակցիաները Ճապոնիայում շարունակվում են ամբողջ ամառ: «Ճապոնիան չի կարող վերածվել մարտընչող գերտերության: Ավելին, մենք պետք է բարեկամական հարաբերություններ պահպանենք մեր ասիացի հարևանների հետ»,- կարծում են բողոքի ակցիայի մասնակիցներ:
Նշենք, որ շատ վերլուծաբաններ ճապոնական իշխանությունների օրենսդրական այս նախաձեռնությունը կապում են հենց ասիական հարևանների՝ մասնավորապես Չինաստանի ռազմական հզորությանը հակազդելու Տոկիոյի մտադրության հետ: Վերջին շրջանում Չինաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները բավականին լարված են: Կողմերի միջև հակասությունների սրման պատճառ է դարձել Արևելաչինական ծովում գտնվող Սենկակու կղզեխումբը: Ե՛վ Տոկիոն, և՛ Պեկինը պնդում են այս շրջանում բնական գազի հանքավայրի շահագործման իրենց իրավունքի վրա: Օրերս Չինաստանը հայտարարեց 100 նավի, տասնյակ ինքնաթիռների և հրթիռային զորքերի մասնակցությամբ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու մասին: Եթե Տոկիոն անտեսի ժողովրդի դժգոհությունը, Չինաստանին համարժեք պատասխան տալու համար Ճապոնիային անհրաժեշտ է ընդամենը վավերականացնել նոր օրենքը: