Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը MTV մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես պատրաստվում եմ առաջադրվել 2020թ. նախագահական ընտրություններում»,- ասել է երգիչը միջոցառման ժամանակ։
Նշենք, որ Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբում: