ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր պաշտոնապես կվերանվանի Ալյասկայում գտնվող Մակ-Քինլի լեռը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթն այժմ կկոչվի Դենալի, տեղեկացնում է BBC-ն։
Այսպիսով՝ լեռանը կվերադարձվի անվանումը, որը դրան տվել էին Ալյասկայի բնիկ ժողովուրդները։ Վերանվանումը նվիրված է հյուսիսային նահանգ Օբամայի եռօրյա այցի մեկնարկին։
1896 թվականին լեռը կոչվել էր ի պատիվ ԱՄՆ 25-րդ նախագահ Ուիլյամ Մակ-Քինլիի, սակայն տեղի բնակիչներն ու պաշտոնյաները բազմիցս փորձել են հասնել այն բանին, որպեսզի վերադարձվի դրա ավանդական անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «մեծ»։
Ինչպես սպասվում է, այցի ընթացքում հիմնական ուշադրությունն Օբաման կկենտրոնացնի կլիմայի փոփոխությունների հարցերի վրա։