Սպիտակ տունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել չինական այն ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք կարող են եկամուտներ ստանալ անհայտ չինացի հաքերների հարձակումների արդյունքում:
Ինչպես գրում է Washington Post թերթը, տնտեսական լրտեսության համար պատժամիջոցների փաթեթի մասին որոշումն ամերիկյան իշխանությունները կկայացնեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում:
Նշվում է, որ պատժամիջոցներ չեն սահմանվի ԱՄՆ կադրային գործակալության վրա հարձակումների մեղավորների նկատմամբ, քանի որ դա եղել է հետախուզական գործողություն, ոչ թե արդյունաբերական լրտեսում։