Սիրիայում և Իրաքում զգալի տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իրաքյան Մոսուլ քաղաքում շրջանառությունից կհանի արտասահմանյան արժույթներն ու կներմուծի սեփական արժույթը՝ ոսկե դինարը, տեղեկացնում է РИА Новости-ն՝ «Աս-Սումարիյա» իրաքյան հեռուստաալիքին հղումով։
Ինչպես նշել են խմբավորման անդամները, առաջիկա օրերին տարադրամի փոխանակումը տեղի կունենա միայն ոսկե դինարներով, «Իսլամական պետության» կողմից բացված բանկերում:
Փոխանակման կետերի տերերի խոսքով՝ ԻՊ-ի զինյալները Մոսուլի բոլոր կետերից սկսել են դուրս բերել դոլարները: Նահանգի ողջ տարածքում ոսկե դինարի շրջանառությունը կսկսվի սեպտեմբերից:
Ոսկե մեկ դինարի արժեքը հավասար է լինելու 139 դոլարի։