Տարվա առաջին կեսին Ադրբեջան է ներմուծվել 800 հազար տոննա հացահատիկ, ինչը 264 հազար տոննայով (49.5%) ավելի շատ է, քան 2014թ-ի նույն ժամանակահատվածի ներմուծման ծավալները: Ներմուծման նման ծավալները պայմանավորված են այն հանգամանքով, որ հացահատիկի սեփական բերքը չի բավարարում, ավելին՝ մեծացել է պահանջարկը:
Հացահատիկի 94%-ը ձեռք է բերվել Ռուսաստանից: Միայն երկրորդ եռամսյակում արտասահմանից ձեռք բերված հացահատիկի ծավալը կազմել է 305 հազար տոննա:
Ներմուծողների համար հացահատիկի մեկ տոննան արժեցել է 234.3 դոլար, ինչը նախորդ տարվա առաջին կեսի համեմատ էժան է 10%-ով: