Սթաֆորդշիր դքսությունում գտնվող Alton Towers զվարճանքների այգում կսկեն վաճառել չհալչող պաղպաղակ:
Վերջերս այդ այգում անցկացվել է հարցում, պարզելու թե ամռանն ինչ չեն սիրում իրենց այցելուները: Վերջիններիս մոտ կեսը դժգոհել էր, որ ամռանը պաղպաղակն ավելի արագ է հալվում և կաթում է մատերին:
Հարցումների արդյունքում ստացված պատասխաններն էլ ծնել են չհալչող պաղապաղակ ստեղծելու գաղափարը:
Պաղպաղակի բաղադրատոմսը գաղտնի են պահում: Հայտնի է միայն, որ վաֆլին ենթարկվում է ջերմային մշակման, ինչի շնորհիվ նա պահպանում է իր տեսքը: Նորարական պաղպաղակի հեղինակները հրավիրել են նաև մի շարք մասնագետների, որոնք պետք է ապահովեն, որ պաղպաղակը պահպանի իր համային հատկանիշները: