Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Բրյուսելում տեղի կունենա ԵՄ դեսպանների ամենամյա համաժողովը, որի ընթացքում ելույթներով հանդես կգան ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ-Յունկերը: Համաժողովին կմասնակցի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Սեպտեմբերի 2-3-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ Պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպումը: Օրակարգում խաղաղապահ առաքելությունների գործունեության, համաձայնեցված ծրագրերի իրականացման քննարկումն է:
Սեպտեմբերի 4-5-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ Արտաքին գործերի նախարարների ոչ ֆեորմալ հանդիպում: