Պակիստանում հայտնաբերված «Իսլամական պետության» փաստաթուղթը, որը կոչվում է «Իսլամական խալիֆաթի, Մարգարեի խալիֆաթի հակիրճ պատմություն», համարվում ԻՊ-ի համար յուրահատուկ «Մայն Կամպֆ»-ը, որում ասվում է, որ «խալիֆաթի հռչակման» հինգերորդ փուլը կառաջնորդվի «բացահայտ պատերազմի» եզրափակիչ փուլով 2017թ.-ին:
Mail Online-ը հաղորդում է, որ այս փաստաթղթի վավերականությունը հաստատել է ԱՄՆ ռազմական հետախուզության պաշտոնաթող ղեկավար Մայքլ Ֆլիննը:
Իսկ ամերիկյան հետախուզության մեկ այլ ներկայացուցիչ էլ ասել է, որ «մինչ աշխարհն Իրաքում և Սիրիայում գլխատումների տեսանյութեր է դիտում, ԻՊ-ը Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի առաջ է շարժվում»: Նրա խոսքերով, ԻՊ-ի մարտավարությունը Հարավային Ասիայում նման է աճպարարի գործողությունների, այսինքն՝ աչքի է ընկնում անկանխատեսելիությամբ:
Փաստաթղթում նշվում է նաև, որ նրանք մտադիր են Աֆղանստանում և Պակիստանում լուրջ ահաբեկչական խմբավորում ստեղծել՝ Հնդկաստանում պատերազմ սկսելու և «աշխարհի վերջը» մոտեցնելու համար:
Պենտագոնում հայտարարել են, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման ջախջախման վրա 10 տարի կգնա: Բանն այն է, որ իսլամիստները փոխել են իրենց ռազմավարությունը՝ կոալիցիայի ավիահարվածների պատճառած կորուստները կրճատելու նպատակով: