Ահաբեկչության հետևանքով Իրանում զոհվածների հիշատակմանը նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Իսրայելին՝ ասելով, որ երկիրը ստեղծվել է ահաբեկչության հիման վրա և շարունակում է այդ ժառանգությունը մինչև այսօր: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը:
«Այս ռեժիմը սկսել է իր գործունեությունն ահաբեկչության և օկուպացիայի հիման վրա և մինչև այսօր էլ շարունակում է ընթանալ նույն հակամարդկային ուղով»,- ասել է Ռոհանին:
Նրա խոսքերով՝ բացի Իսրայելից, «Իսլամական պետությունը», Թալիբանը և «Բոկո Հարամը» նույնպես դիտվում են որպես Մերձավոր Արևելքում ահաբեկչության աղբյուրներ: