Կիևում Գերագույն ռադայի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը: Ոստիկանությունն ուժի միջոցով նրանց հետ է մղել:
Իրավապահները մի քանի շրջանով շրջապատել են Ռադայի շենքը: Ցուցարարները ոստիկաններին հարվածել են փայտերով և կիրառել են արցունքաբեր գազ:
Ավելի վաղ Ուկրաինայի Ռադան առաջին ընթերցումով ընդունել էր Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Ուկրաինայի Ծայրահեղական կուսակցության պատգամավորները փորձել են արգելափակել ամբիոնը և տապալել քվեարկությունը: