Նավթի համաշխարհային գները կրկին անկում են գրանցել։ Այս մասին են վկայում Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների գները նվազել են 1.94 տոկոսով և կազմել 49.08 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է Gazeta-ն։
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 1.70 տոկոսով և կազմել 44.45 դոլար մեկ բարելի դիմաց։