Ադրբեջանում Քուվեյթի դեսպան Սաուդ ալ Ռումին վստահ է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման նպատակով հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Նման կարծիք է դիվանագետը հայտնել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում:
«Մեզ վշտացնում են զինված ուժերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք անմեղ մարդկանց կյանքեր են խլում: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ նստեն բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Քուվեյթի դեսպանը` հավելելով, որ իրենք դեմ են պատերազմին: