Ինչպես հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ` Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի կառուցողական հարաբերությունները ներկայումս գտնվում են անբավարար մակարդակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այն ամենը, ինչ մենք արել ենք Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, այն ամենը, ինչ հայտարարում են Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների ներկայացուցիչները, առաջին հերթին ապացուցում են այն հանգամանքը, որ ինչին մենք ձգտել և շարունակում ենք ձգտել, դա ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև կառուցողական փոխհարաբերությունների ստեղծումն է, որը դեռևս գտնվում է անբավարար մակարդակում», - ասել է Մերկելը: