Ցիպրասի կուսակցությունը ընտրությունների առաջ պահպանում է ոչ մեծ առավելություն

18:01     31 օգոստոսի, 2015

Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած ՍԻՌԻԶԱ ձախ կոալիցիան առայժմ առաջատարն Է հասարակական կարծիքի հարցումների արդյունքներով, բայց նրա ոչ մեծ առավելությունը կարող Է բավարար չլինել, որպեսզի ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստանա խորհրդարանում և ինքնուրույն նախարարների կաբինետ ձևավորի, տեղեկացնում Է ­ Интерфакс-ը:

Եթե ընտրությունները կայանային այժմ, ՍԻՌԻԶԱ­-ն կստանար ընտրողների ձայների 24,6 տոկոսը, նրա գլխավոր մրցակից «Նոր դեմոկրատիան»­՝ 1,8 տոկոսով պակաս, վկայում Է MRB-­ի հարցումը, որն անցկացվել Է Agora թերթի պատվերով:

Մեկ այլ հարցման տվյալներով, որը հրապարակել Է Vima թերթը, ՍԻՌԻԶԱ­ն կստանար 27,3 տոկոս՝ 24,2 տոկոսի դիմաց: Այլ հարցումների համաձայն՝ տարբերությունը կազմում Է ընդամենը 1,5 տոկոսային կետ:

Նշենք, որ, Ցիպրասին ցուցաբերվող աջակցությունը նկատելիորեն նվազել Է հունիսի համեմատությամբ, երբ կուսակցության առավելությունը, ըստ հարցումների, կազմում Էր շուրջ 12 տոկոսային կետ: 


© armedia.am