Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած ՍԻՌԻԶԱ ձախ կոալիցիան առայժմ առաջատարն Է հասարակական կարծիքի հարցումների արդյունքներով, բայց նրա ոչ մեծ առավելությունը կարող Է բավարար չլինել, որպեսզի ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստանա խորհրդարանում և ինքնուրույն նախարարների կաբինետ ձևավորի, տեղեկացնում Է Интерфакс-ը:
Եթե ընտրությունները կայանային այժմ, ՍԻՌԻԶԱ-ն կստանար ընտրողների ձայների 24,6 տոկոսը, նրա գլխավոր մրցակից «Նոր դեմոկրատիան»՝ 1,8 տոկոսով պակաս, վկայում Է MRB-ի հարցումը, որն անցկացվել Է Agora թերթի պատվերով:
Մեկ այլ հարցման տվյալներով, որը հրապարակել Է Vima թերթը, ՍԻՌԻԶԱն կստանար 27,3 տոկոս՝ 24,2 տոկոսի դիմաց: Այլ հարցումների համաձայն՝ տարբերությունը կազմում Է ընդամենը 1,5 տոկոսային կետ:
Նշենք, որ, Ցիպրասին ցուցաբերվող աջակցությունը նկատելիորեն նվազել Է հունիսի համեմատությամբ, երբ կուսակցության առավելությունը, ըստ հարցումների, կազմում Էր շուրջ 12 տոկոսային կետ: