ՀԷՑ-ը աուդիտի անցկացման բաց մրցույթ է հայտարարել

18:57     31 օգոստոսի, 2015

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲ ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ  աուդիտորական ծառայությունների մատուցման համար: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները և ծառայությունների ու մրցույթի ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են մրցութային փաստաթղթերում, որոնք կտրամադրվեն ցանկացած մասնակցի՝ նրա գրավոր պահանջի համաձայն ` ըստ համապատասխան կարգի:
«ՀԷՑ» ՓԲ ընկերությունը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին մասնակցել մրցույթին:
Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս:


© armedia.am