Հունգարիայից Ավստրիա տանող ճանապարհին մոտ 25 կմ երկարությամբ խցանում է առաջացել՝ երկու երկրների սահմանին տրանսպորտային միջոցների ուժեղացված ստուգումներից հետո, գրում է Корреспондент-ն։
Ավստրիայի իշխանությունները խստացրել են Հունգարիայից ժամանող տրանսպորտային միջոցների ստուգումները, երբ նախորդ շաբաթ հունգարական համարներով բեռնատարում 71 միգրանտների դի էր հայտանբերվել։
ԵՄ-ում միգրանտների հետ կապված ճգնաժամը անվանում են Երկրորդ աշխարահամարտից հետո ամենալուրջը: ԵՄ Frontex սահմանային գործակալության տվյալներով՝ 2015թ. ԵՄ տարածք է ժամանել 340.000 ներգաղթյալ։