Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Ռադայի շենքի մոտ ցուցարարների և իրապահների միջև բախումների հետևանքով ոստիկանների շրջանում մեկ զոհի մասին: «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, մեջբերելով Կիևի ոստիկանապետ Ալեքսանդր Տերեշչուկին, հայտնել է, որ բախումների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է շուրջ հարյուր իրավապահ: Նրանցից տասը ծանր վիճակում է:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ Կիևում Գերագույն ռադայի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր գրոհել են խորհրդարանի շենքը: Ոստիկանությունն ուժի միջոցով նրանց հետ է մղել:
Իրավապահները մի քանի շրջանով շրջապատել են Ռադայի շենքը: Ցուցարարները ոստիկաններին հարվածել են փայտերով և կիրառել են արցունքաբեր գազ:
Ավելի վաղ Ուկրաինայի Ռադան առաջին ընթերցումով ընդունել էր Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օրինագիծը: