Միջերկրական ծովում իտալական Eni ընկերության հայտնաբերած՝ Եգիպտոսի գազի նոր հանքավայրում արդյունահանումը կսկսվի 30-36 ամիս հետո: Այս մասին РИА Новости -ին հայտնել է Եգիպտոսի նավթի և բնական ռեսուրսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համդի Աբդելազիզը:
«Մենք Միջերկրական ծովում գազի նոր հանքավայր ենք հայտնաբերել: Այն կպահանջի 30-36 ամիս՝ արդյունահանումը սկսելու համար»,- ասել է նա:
Միաժամանակ, Աբդելազիզը հավելել է, որ երկրի իշխանությունները «կձգտեն կրճատել հանքավայրը գործարկելու ժամկետը», որպեսզի սկսեն գազ արդյունահանել ներքին սպառման համար: