Ըստ նոր կանոնակարգի, որը հրապարակվել է Թուրքիայի Պաշտոնական տեղեկագրում՝ մարդիկ, ովքեր ինֆորմացիա կհայտնեն ահաբեկչական խմբավորումների անդամների մասին, կպարգևատրվեն մինչև 4 միլիոն թուրքական լիրայով:
Այս որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 31-ից: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Ե՛վ Թուրքիայի քաղաքացիները, և՛ օտարերկրացիներն իրավունք կունենան ստանալու գումարը, եթե օգնեն բռնել կամ տեղեկացնել ահաբեկչություններ իրականացնողների ինքնությունների կամ նրանց գտնվելու վայրի մասին: