Հունաստանին հատկացվել է 1 մլրդ եվրոյի չափով առաջին տրանշը 35 մլրդ ծավալով Եվրահանձնաժոովի օգնության ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Եվրոպական ներդրումային բանկի մամլո ծառայությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Հունական տնտեսության վերականգնման արտակարգ միջոցառումների շրջանակում Եվրոպական ներդրումային բանկն այսօր ստորագրել է 1 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը Հունաստանին՝ նախագծերի համաֆինանսավորման համար, որոնք միջոցներ կստանան նաև ԵՄ կառուցվածքային հիմնադրամներից 2014-2020թվականներին.»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։