Չինաստանի զինված ուժերը նախապատրաստել են կապիկների ջոկատ, որը պետք է վախեցնի թռչուններին այն վայրում և դրան հարակից փողոցներում, որտեղ պետք է կայանա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված շքերթը, գրում է Интерфакс-ը։
Կազմակերպիչները հույս ունեն, որ կապիկներին օգտագործելը թույլ կտա խուսափել ինքնաթիռների տուրբիններում թռչունների հայտնվելուց և կբացառի արտակարգ իրավիճակները։
Պեկինի իշխանություններն արգելել են նաև բնակիչներին աղավնիներ բաց թողնել շքերթի անցկացման ընթացքում։
Ռազմական շքերթը կանցկացվի սեպտեմբերի 3-ին։ Շքերթին կմասնակցեն ավելի քան 20 երկրի ղեկավար: