ՄԱԿ-ին կից UNOSAT հետազոտական ծրագրի փորձագետները հրապարակել են արբանյակային լուսանկար, որում երևում է, որ սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի Բելի տաճարն ամբողջությամբ ավերված է, տեղեկացնում է Интерфакс-ը:
Նախօրեին հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են հնագույն տաճարը, որը կառուցվել էր մոտ 2000 տարի առաջ:
Տեղի բնակիչներն ավելի վաղ էլ հաղորդել էին ուժգին պայթյունի և լուրջ ավերածությունների մասին, սակայն հուշարձանի վիճակի մասին տեղեկատվությունը հակասական էր: