Ադրբեջանի Արտաքին Գործերի նախարարությունը պարզաբանումներ է արել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնելու և մուտքի անցագիր ստանալու վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել է, որ սպորտը չպետք է խառնել քաղաքականության հետ, և ընդգծել է, որ ֆուտբոլը թիմային բնույթի խաղ է, ոչ թե անհատական:
«Մասնակցելով նմանատիպ խաղերի, պետությունները հանդես են գալիս ՈւԵՖԱ-ի կանոններով և դրանց հիման վրա են խաղեր անցկացնում իրենց երկրների տարածքում: ֆուտբոլի բնութագրիչներից մեկն էլ այն է, որ խաղը թիմային է և այն ընկալվում է ոչ թե անհատական այլ թիմային բնույթի: ««Դորտմունդի Բորուսիա» ֆուտբոլային ակումբի այցն Ադրբեջանում ընկալվում է ոչ թե անհատական, այլ թիմի այցելության տեսանկյունից, և, չնայած սպորտի և քաղաքականության միջև եղած ընդհանուր եզրերին, Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Ինչ վերաբերում է անցանկալի անձանց ցանկին, այստեղ յուրաքանչյուր դեպք քննարկվում է անհատական սկզբունքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին: