Կլիմայի փոփոխությունն ազդել է հնդկական թեյի վրա

14:10     1 սեպտեմբերի, 2015

Հնդկաստանի արևելյան Ասսամ նահանգի Tea Research Association-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ թեյի համային հատկանիշները խիստ փոխվել են մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների պատճառով, հաղորդում է MIGnews.com.ua-ն:

Վերջին 100 տարվա ընթացքում Ասսամում տեղումների միջին տարեկան քանակն իջել է 200 միլիմետրով, իսկ ջերմաստիճանը բարձրացել 1,3 C°-ով:

Նշենք, որ Ասսամում է արտադրվում Հնդկաստանի թեյի կեսից ավելին: 


© armedia.am