Հնդկաստանի արևելյան Ասսամ նահանգի Tea Research Association-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ թեյի համային հատկանիշները խիստ փոխվել են մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների պատճառով, հաղորդում է MIGnews.com.ua-ն:
Վերջին 100 տարվա ընթացքում Ասսամում տեղումների միջին տարեկան քանակն իջել է 200 միլիմետրով, իսկ ջերմաստիճանը բարձրացել 1,3 C°-ով:
Նշենք, որ Ասսամում է արտադրվում Հնդկաստանի թեյի կեսից ավելին: