Չինաստանի մշակույթի նախարար Լո Շուգանը հայտարարել է, որ իր երկիրը մշակութային փոխգործակցության գործըկերների մեջ Ռուսաստանին դնում է առաջին տեղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը, գրում է postsovet.ru-ն:
«Եթե համեմատենք մշակույթի ոլորտում այլ երկրների հետ Չինաստանի հարաբերությունների մասշտաբը, ապա Ռուսաստանի հետ դրանք առաջին տեղում են: Մեր հարաբերությունները բազմակողմանիորեն զարգանում են», - հայտարարել է նա:
Սակայն նախարարն ափսոսանք է հայտնել, որ չկան ռուս ժամանակակից հեղինակների գործերի թարգմանությունները չինարեն, մինչդեռ ռուս դասականներին ՉԺՀ-ում սիրում են և գիտեն: