Թուրք ոստիկանությունն Անկարայում խուզարկություն է սկսել Koza İpek կորպորացիային պատկանող ընկերություններում, որոնք սերտ կապեր ունեն Ֆեթուլլահ Գյուլենի (Իսլամական համայնքի առաջնորդ, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում) շարժման հետ: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, սեպտեմբերի 1-ին ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել կորպորացիայի 23 ընկերություններում ՝ պատճառաբանելով, որ նրանք «ֆինանսական աջակցություն են ցույց տվել Ֆեթուլլահիստական ահաբեկչական կազմակերպությանը (FETÖ) և վերջինիս համար լայն քարոզչություն են իրականացրել»: