Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ կողմ է, որ ԵՄ ներկայացուցիչ միանա ուկրաինական ճգնաժամի կարգավորման «Նորմադական ձևաչափին»: Այս մասին հաղորդում է ՌոսԲալտը:
««Նորմանդական ձևաչափը» լավ ձևաչափ է, ես ողջունում եմ այն, ինչ հաջողվել է անել Գերմանիային և Ֆրանսիային: Սակայն կարծում եմ, որ մեզ այնուամենայնիվ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ քաղաքական երկխոսության ձևաչափ է անհրաժեշտ: Ես նաև կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է ներկայացված լինի «նորմանդական ձևաչափով» բանակցությունների սեղանին՝ ներկայացնելով ԵՄ անդամ 28 երկրները»,- ասել է Լատվիայի ԱԳ նախարարը:
Նա նաև ասել է, որ դեմ չէ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև շփումներին, սակայն ԵՄ մյուս անդամները դեռևս այլ կարծիքի են:
«Նորմանդական ձևաչափում» ընդգրկված են Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և Ուկրաինան: