Ռուսաստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում և Նովոռոսիյսկում կարող են քվեարկել Թուրքիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար հոկտեմբերի 24-25-ին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մամուլի կցորդ Օհրան Գազիգիլը :
Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը հայտարարել է Թուրքիայի տարածքից դուրս 54 երկրների 112 գրասենյակներում խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպման մասին:
Արտասահմանում ապրող թուրք քաղաքացիների համար կազմակերպված քվեարկությունը կսկսվի հոկտեմբերի 8-ին և կավարտվի հոկտեմբերի 25-ին: