Մեծ Բրիտանիայի կառավարությունը փոխում է հանրաքվեի դրվող հարցը: Նոր ձևակերպումն ավելի չեզոք կլինի: Նման որոշում է ընդունվել Բրիտանիայի ԿԸՀ հորդորով, հաղորդում է Lenta.Ru-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:
Իսկզբանե ծրագրվում է հանրաքվեի դնել հետևյալ հարցը՝ «Պե՞տք է, արդյոք, Միացյալ Թագավորությունը մնա ԵՄ կազմում»: Հնարավոր պատասխանները երկուսն էին՝ «Այո», «Ոչ»:
Ձևակերպումը հասկանալի էր, սակայն ակտիվիստներից և քաղաքացիներից շատերը դրա մեջ կանխակալություն էին տեսնում: Արդյունքում որոշում է ընդունվել հանրաքվեի դնել հարցը հետևյալ ձևակերպմամբ՝ «Արդյո՞ք Միացյալ Թագավորությունը պետք է մնա Եվրամիության կազմում, թե՞ լքի ԵՄ-ն»: Պատասխանի տարբերակները հետևյալն են լինելու՝ «Մնա Եվրամիության կազմում», «Լքի Եվրամիությունը»:
Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչև 2017թ. ավարտը: