Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հոգևորականներին թույլ է տվել թողություն տալ հղիությունն արհեստականորեն ընդհատած կանանց այդ մեղքի համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ինչպես ասվում է Վատիկանի տարածած հայտարարության մեջ, Հռոմի Պապը շատ կանանց է հանդիպել, ովքեր իրենց սրտում կրում են այդ ցավագին որոշման սպին։
Նման թույլտվությունը շատ մասնագետներ որակել են որպես կաթոլիկ եկեղեցու բարենորոգման կարևորագույն քայլ: