ԵՄ-ն Բաքվին կոչ է արել վերանայել Խադիջա Իսմայլովայի գործը

10:41     2 սեպտեմբերի, 2015

ԵՄ արտաքին հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրահանձնաժողովի անդամ Յոհաննես Հանն ադրբեջանական իշխանություններին կոչ են արել վերանայել լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի դեմ գործը։ Նա երեքշաբթի դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Դատական գործընթացը հիմնարար հարցեր է բարձրացնում դատարանի անկողմնակալության և մեղադրանքի օրինականության առնչությամբ»,- ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ։

«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում վերանայել նրա գործը բաց և անաչառ՝ համապատասխան երկրի միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ ԶԼՄ-ների ազատության հարցերին առնչվող»,- ասված է հայտարարության մեջ։

Երեքշաբթի Իսմայիլովան մեղավոր էր ճանաչվել զրպարտության, հարկերի վճարումից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեության և իշխանության չարաշահման մեջ և դատապարտվել 7.5 տարվա ազատազրկման։

Իրավապաշտպանները գործը կապում են նրա լրագրողական գործունեության, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանեկան բիզնեսի մասին հրապարակումների հետ։


© armedia.am