ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ձեռնարկությունների դեմ

09:49     2 սեպտեմբերի, 2015

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների դեմ, որոնք կասկածվում են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ չտարածման մասին ամերիկյան օրենքը խախտող գործունեության մեջ։ Այս մասին հայտնում է կառավարական Federal Register պարբերականը։

Պատժամիջոցները տարածվում են նաև «Ռոսօբորոնէքսպորտի», ՄիԳ-ի, «Կատոդի» և այլ պաշտպանական ընկերությունների վրա։

Նոր ցուցակում են հայտնվել նաև ընկերություններ Իրանից, Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, ԱՄԷ-ից, Սիրիայից, Սուդանից և Թուրքիայից։

Պատժամիջոցներն ուժի մեջ կմնան երկու տարի ժամկետով, եթե ժամկետը փոփոխության չենթարկվի պետքարտուղարի որոշմամբ։


© armedia.am