ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Ռոն Պրոսորը կտրուկ քննադատության է ենթարկել բանաձևի նախագիծ, որը ենթադրում է ՄԱԿ-ի շտաբ գրասենյակի տարածքում դիտորդի կարգավիճակով պետությունների դրոշների բարձրացնելը: Այս մասին գրում է Интерфакс-ը`արևմտյան լրատվամիջոցներին հղումով:
Ի դեպ, դիտորդ երկրներ են համարվում նաև Պաղեստինն ու Վատիկանը:
Նշվում է, որ Պրոսորը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Գլխավոր ասամբլեայի նախագահ Սեմ Քութեսին` խնդրելով թույլ չտալ փաստաթուղթն ընդունելու վերաբերյալ քվեարկությունը:
Իսրայելի ներկայացուցիչը նշել է, որ Պաղեստինի նախաձեռնությունը «պետականություն և խաղաղություն հաստատող ճանապարհ չէ»:
Դիտորդի կարգավիճակով պետությունների դրոշների՝ ՄԱԿ-ի շտաբ գրասենյակի տարածքում բարձրացնելու մասին բանաձևի նախագիծը ներկայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նախորդ շաբաթ: Այժմ ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեն երկու երկիր՝ Վատիկանը և Պաղեստինը: