ԱՄՆ-ի Սենթ Լյուիս քաղաքում Sinquefield Cup շախմատային գերմրցաշարում Հայաստանի շախմատի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դարձել է միանձնյա առաջատար:
Արոնյանը մրցաշարի ողջ ընթացքում չի կրել որևէ պարտություն: Սեպտեմբերի 1-ին նա սևերով մրցել է բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ և գրանցել ոչ-ոքի: Արդյունքում հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր Արոնյանը դարձավ այս մրցաշարի հաղթողը:
Մեր շախմատիստի մրցակիցներն էին՝ Մագնուս Կարլսենը, Վիշի Անանդը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Ալեքսանդր Գրիշչուկը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը: