Սեպտեմբերի 1-ի երեկոյան հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ՀՀ ԶՈւ մարտական դիրքերը, ինչի հետևանքով վիրավորվել են ժամկետային 2 զինծառայող։
Ըստ News.am լրատվակայքի վիրավորվել են 1996 թ. ծնված Վլադիմիր Արամի Գևորգյանը և 1993-ին ծնված Գոռ Համբարձումի Գևորգյանը։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, իրավիճակն առաջնագծում վերահսկվում է։