Ռազմինֆոյին սոցիալական ցանցերից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերում գրանցված ևս 2 կորստի մասին, որոնց մասին այդ երկիրի Պն-ն պաշտոնապես ոչինչ չի հայտնել։
Մասնավորապես հայտնի է դարձել, որ հայկական կողմի դիպուկահարի գնդակից սպանվել է 1991-ին ծնված պայմանագրային զինծառայող, ենթասպա Աղաև Ռուսլան Գալիբ օղլուն (Ağayev Ruslan Qalib oğlu)։ Հայտնի է նաև, որ վերջինս Ղազախում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող էր։
Հայտնի դարձած երկրորդ կորուստը գրանցվել է հիվանդության պատճառով։ Ըստ աղբյուրի, մահացածը Նախիջևանի Շահբուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, ենթասպա Մամեդովն էր։ Վերջինս զինվորական ծառայության էր զորակոչվել Շաքիի շրջանից։