Սիրիայում ՀՀ դեսպանությունը չի հաստատում տեղեկություններն այն մասին, թե ահաբեկիչները Սիրիայի մայրաքաղաքում գրավել են հայաբնակ շրջաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով` լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի հայաբնակ շրջանները իրականությանը չեն համապատասխանում»,- գրել է Բալայանը:
Նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները գրոհով մոտենում են Դամասկոսի կենտրոնին։ BBC-ի փոխանցմամբ՝ ԻՊ-ն գտնվում է Սիրիայի մայրաքաղաքի հարավային ծայրամասում։