ԱՄՆ կոմանդոսները և ԿՀՎ-ն համատեղ գաղտնի գործողություն կսկսի ԻՊ-ի դեմ

20:31     2 սեպտեմբերի, 2015

Ամերիկյան կոմանդոսները և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) համատեղ գաղտնի գործողություն են սկսել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներին հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Ինչպես հայտնում է պարբերականը, գործողությունն անկախ նախաձեռնություն է, որի աշխատանքն առանձնանում է ԱՄՆ-ի և այլ տարածաշրջանային  դաշնակիցների ընդհանուր ռազմական ուժերի կողմից  ծայրահեղական խմբավորման դեմ իրականացվող աշխատանքներից: 


© armedia.am