Ամերիկյան կոմանդոսները և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) համատեղ գաղտնի գործողություն են սկսել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներին հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը, գործողությունն անկախ նախաձեռնություն է, որի աշխատանքն առանձնանում է ԱՄՆ-ի և այլ տարածաշրջանային դաշնակիցների ընդհանուր ռազմական ուժերի կողմից ծայրահեղական խմբավորման դեմ իրականացվող աշխատանքներից: