ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Պեկին:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Վլադիմիր Պուտինը Պեկինում կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմում և Ճապոնիային դմագրավման պայքարում չինացի ժողովրդի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Այցը կտևի երկու օր և կմեկնարկի ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից: ՌԴ նախագահը հանդիպում կունենա նաև Չինաստանի վարչապետի հետ, կքննարկվեն երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունները:
Օրակարգում ընդգրկված են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ համագործակցության խորացումը ՄԱԿ շրջանակներում, Մեծ քսանյակում, այլ միջազգային կազմակերպություններում: Կքննարկվի նաև ԵԱՏՄ և Մեծ Մետաքսի ճանապարհի նախագծերի համադրման հարցը: