Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը վնասազերծել է մի խումբ քաղաքացիների, ովքեր մասնակցել են Սիրիայում և Իրաքում մարտերին՝ կռվելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում, գրում է Интерфакс-ը։
5 անձանց հանդեպ Ադրբեջանի Գլխավոր քննչական վարչությունը գործ է հարուցել մի շարք հոդվածներով։ Ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նրանցից մեկը 2015թ. օգոստոսի 25-ին արդեն դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Մյուսների նկատմամբ շարունակվում են քննչական գործողությունները։
Ըստ Ադրբեջանի քրեական օրենսդրության՝ ձերբակալվածներին սպառնում է 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում։