Ռուսաստանը կարող է ավիաբազա տեղադրել Բելառուսի տարածքում:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մյուս շաբաթ կքննարկվի Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա տեղակայելու հարցը: Այդ մասին նա հայտարարել է կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հաջորդ շաբաթ Բելառուսում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: Կքննարկենք Բելառուսի տարածքում ավիաբազայի տեղակայման վերաբերյալ պայմանագիր ստորագրելու առաջարկը, որը պետք է ուղարկվի նախագահի անունով: Նպատակը Միութենական պետության արտաքին սահմանի համատեղ պաշտպանության ապահովումն է օդում»,- ասել է Մեդվեդևը: