ԵՄ-ն որոշել է երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ կիրառվող պատժամիջոցները

21:46     2 սեպտեմբերի, 2015

Չորեքշաբթի ԵՄ անդամ պետությունների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) որոշում է կայացրել երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ կիրառվող  պատժամիջոցները մինչև 2016 թվականի մարտ ամիսը: Ըստ Եվրոպական Միության հայտնած տեղեկության՝ քաղաքացիները, որոնց դեմ կիրառվում են պատժամիջոցները, մեղադրվում  են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը խոչընդոտելու մեջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով եվրոպացի դիվանագետի խոսքերը:  

«Coreper-ը որոշում է կայացրել վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները: Այժմ տեխնիկական թիմն անցկացնում է տեխնիկական և իրավական աշխատանքներ, որպեսզի  խորհուրդը մինչև սեպտեմբերի 15-ը կարողանա վերջնական որոշում ընդունել», - ասել է աղբյուրը, ով ցանկացել է անհայտ մնալ:






© armedia.am