Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն ավարտին է մոտենում

20:01     2 սեպտեմբերի, 2015

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերին Վրաստանում բարձր մակարդակով տեղի կունենա «Մեծ Մետաքսի ճանապարհ» համաժողովը։ Նա հիշեցրել է, որ այս տարվա փետրվարին առաջին անգամ Վրաստանի տարածքով բեռնատար գնացք է հասել Չինաստանից Եվրոպա։

«Սա նոր «Մետաքսի ճանապարհի» մասն է, որը հաջողությամբ իրականացվել է Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի ու Չինաստանի անմիջական մասնակցությամբ»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Իրակլի Ղարիբաշվիլն նաև խոսել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման մասին ու նշել է, որ այն արդեն ավարտին է մոտենում, ինչից հետո նոր հնարավորություններ կբացվեն Կասպյան տարածաշրջանից Թուրքիայի միջոցով Եվրոպա ապրանքներ հասցնելու համար։

 

 


© armedia.am