Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերին Վրաստանում բարձր մակարդակով տեղի կունենա «Մեծ Մետաքսի ճանապարհ» համաժողովը։ Նա հիշեցրել է, որ այս տարվա փետրվարին առաջին անգամ Վրաստանի տարածքով բեռնատար գնացք է հասել Չինաստանից Եվրոպա։
«Սա նոր «Մետաքսի ճանապարհի» մասն է, որը հաջողությամբ իրականացվել է Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի ու Չինաստանի անմիջական մասնակցությամբ»,-ասել է Վրաստանի վարչապետը:
Իրակլի Ղարիբաշվիլն նաև խոսել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման մասին ու նշել է, որ այն արդեն ավարտին է մոտենում, ինչից հետո նոր հնարավորություններ կբացվեն Կասպյան տարածաշրջանից Թուրքիայի միջոցով Եվրոպա ապրանքներ հասցնելու համար։