Դատարանը Գվատեմալայի գործող նախագահին ձերբակալելու արտոնագիր է տվել

13:40     3 սեպտեմբերի, 2015

Գվատեմալայում դատարանը երկրի գործող նախագահ Օտտո Պերես Մոլինային ձերբակալելու արտոնագիր է տվել։ Նրան կասկածում են մաքսային ծառայության աշխատանքում կոռուպցիոն սխեմային մասնակցություն ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դատախազությանը։

Մոլինան հերքում է իր հասցեին հնչեցվող մեղադրանքները՝ նշելով, որ կապ չունի մաքսային համակարգի կոռուպցիայի հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին երկրի Կոնգրեսը միաձայն վճռել էր զրկել նախագահին դատական անձեռնմխելիությունից։ Նրան արգելվել է լքել երկիրը։


© armedia.am