Չինաստանը մտադիր է բանակի թվաքանակը կրճատել 300 հազարով: Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի կապակցությամբ Պեկինում կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ, հայտնում է BBC-ն:
«Չինաստանը երբեք չի ձգտելու գերիշխանության ու չի զբաղվելու էքսպանսիայով»,-վստահեցրել է ՍԻ Ծինփինը:
ՉԺՀ Ժողովրդական – ազատագրական բանակը համարվում է խոշորագույնն աշխարհում: Դրա թվաքանակը տարբեր գնահատականներով գերազանցում է 2 միլիոնը: